ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ ԱՆՑԵԼ Է ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆ, ՀԱՅԱՏԱՐԱՐԵԼ ԵՆ ԱՊՀ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Հայաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը անցել է կազմակերպված, օրինական եւ ժողովրդավարական պայմաններում, ՀՀ Ընտրական օրենսգրքի պահանջներին համաձայն: Այդ մասին ասվում է Հայաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերաբերյալ ԱՊՀ դիտորդական առաքելության հայտարարության մեջ: Այսօր առաքելության ղեկավար Յուրի Յարովի կողմից հրապարակած փաստաթղթի համաձայն, նախընտրական իրադրության բարելավման վրա դրական ազդեցություն է ունեցել բաց հեռուստաբանավեճը պետական բարձրագույն պաշտոնի հավակնորդների միջեւ, որն անցել է կորեկտ ձեւով: ԱՊՀ դիտորդների հայատարարության մեջ նշվում են նախընտրական արշավի կողմնակալ լուսաբանման դեպքեր: Դրանից բացի, առաքելությունը որոշ թերություններ է գրանցել քվեարկության երկրորդ փուլի անցկացման ընթացքում: Այդպես, առանձին ընտրատեղամասերում չէին վերացվել ընտրացուցակներում տեղ գտած անճշտությունները, բացակայում էին քվեաթերթիկների ճիշտ լրացման նմուշները, խախտումներ են արձանագրվել ընտրողների քվեների հաշվարկման ընթացքում, այդ թվում նաեւ կապված դիտորդների իրավունքների սահմանափակման հետ ընտրական հանձնաժողովների առանձին անդամների կողմից: Հանձնաժողովների որոշ անդամներ հեռացվել էին նրանց կազմից տարբեր պատճաներով, այդ թվում եւ ընտրական օրենսդրության խախտումներով: Սակայն երկրորդ փուլի ընթացքում տեղ գտած ընտրական օրենսդրության առանձին խախտումները չեն կրել զանգվածային բնույթ, դրանց որոշ մասը վերացվում էր անմիջապես դիտարկման ընթացքում եւ ընդհանուր առմամբ, ԱՊՀ դիտորդական առաքելության կարծիքով, էական ազդեցություն չի ունեցել ընտրողների կամքի ազատ դրսեւորվաման վրա: Միեւնույն ժամանակ, քվեարկության արդյունքները առանձին ընտրատեղամասերում պետք է իրենց գնահատականը ստանան ՀՀ ԿԸՀ-ի կողմից օրենսդրության պահանաջների համաձայն: ԱՊՀ դիտորդների առաքելության ներկայացուցիչները այցելել են 216 ընտրական կենտրոն եւ տեղամաս, մեծ թվով տարածքային ընտրական հանձնաժողովներ Հայաստանի բոլոր մարզերում եւ Երեւանում:
 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---