Իրանն առաջարկում է դիտորդներ գործուղել Սիրիա Եգիպտոսից, Իրանից, Թուրքիայից ու Սաուդյան Արաբիայից

Իրանն առաջարկում է դիտորդներ գործուղել Սիրիա Եգիպտոսից, Իրանից, Թուրքիայից ու Սաուդյան Արաբիայից

PanARMENIAN.Net - Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին առաջարկել է դիտորդներ գործուղել Սիրիա տարածաշրջանի չորս երկրներից, որոնք կազմում են այսպես կոչված «իսլամական քառյակը» (Եգիպտոս, Իրան, Թուրքիա ու Սաուդյան Արաբիա), որոնք կհետևեն հրադադարի պահպանմանը:

Ըստ ԻՌՆԱ գործակալության, Իրանի դիվանագիտական ջանքերը միտված են Սիրիայում բռնության դադարեցմանը ու քաղաքական կարգավորման մեկնարկին առանց արտաքին միջամտության: Իրանական կողմը նաև պնդում է, որ դադարեցվի ռազմական ու ֆինանսական աջակցությունը զինյալ ընդդիմադիրներին:

Սալեհին հայտարարել է, որ պատրաստ է Թեհրանում բանակցություններ կազմկերպել Սիրիայի կառավարության ու ընդդիմադիր խմբավորումների միջև: Սակայն ընդդիմադիր Սիրիայի ազգային խորհուրդը մերժել է այդ առաջարկը՝ նշելով, որ Իրանը «չեզոք երկիր չէ և սատարում է Դամասկոսի ռեժիմին», հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---