Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը սեպտմեբերի 19-ին կհյուրընկալի Չեխիային

Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը սեպտմեբերի 19-ին կհյուրընկալի Չեխիային

PanARMENIAN.Net - Սեպտմեբերի 19-ին Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը կանցկացնի վերջին հանդիպումը Եվրոպայի կանանց առաջնության խմբային մրցաշարում: Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հայ ֆուտբոլիստուհիները խաղալու են Չեխիայի հետ: Հանդիպումը սկսվելու է Երևանի ժամանակով ժամը 16:00-ին:

Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Վաղարշակ Ասլանյանը հրավիրել է հավաքական հետևյալ ֆուտբոլիստուհիներին՝ դարպասապահներ`Աննա Կարապետյան, Թագուհի Գրիգորյան, Սյուզաննա Սիրեկանյան, պաշտպաններ`Արմինե Խաչատրյան, Մարինե Կարապետյան, Հասմիկ Երեմյան,Մարիամ Ստեփանյան,Արփինե Արզումանյան, Տաթևիկ Մանուկյան, Սոֆիկ Թորոսյան, Մարիամ Թորգոմյան: Կիսապաշտպաններ` Անի Ղուկասյան,Ուկրաինա Քրիստինե Մանգասարյան, Օլգա Օսիպյան, Լիլիթ Կարապետյան,Քրիստինե Հակոբյան,Աննա Կարապետյան, հարձակվողներ`Քրիստինե Ալեքսանյան,Գայանե Կոստանյան և Գոհար Արմենյան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---