2011/2012 խաղաշրջանի ԱՄՆ լավագույն մարզիկներ են ճանաչվել Մայքլ Ֆելպսը և Էլլիսոն Ֆելիքսը

2011/2012 խաղաշրջանի ԱՄՆ լավագույն մարզիկներ են ճանաչվել Մայքլ Ֆելպսը և Էլլիսոն Ֆելիքսը

PanARMENIAN.Net - 2011/2012 խաղաշրջանի ԱՄՆ լավագույն մարզիկներ են ճանաչվել լողորդ Մայքլ Ֆելպսը և ատլետ Էլլիսոն Ֆելիքսը: Նրանց անունները նշել է ԱՄՆ ՄՕԿ-ը: Ազգային լավագույն թիմ է ճանաչվել ակադեմիական թիավարության կանանց ութնյակը:

Մայքլ Ֆելպսը Լոնդոնի Օլիմպիական խաղերում նվաճել է 4 ոսկե մեդալ: Մինչ այդ նա 14 անգամ հաղթել է Աթենքի և Պեկինի խաղերում: Ֆելպսն արդեն երրորդ անգամ է ճանաչվել ամերիկյան լավագույն մարզիկ:

Սա Ֆելպսի վերջին նվաճումն է, ով Լոնդոնի Օլիմպիադայից հետո ավարտել է իր մարզական կարիերան:

Էլլիսոն Ֆելիքսը Լոնդոնի Օլիմպիական խաղերում նվաճել է 3 ոսկե մեդալ:

Կանանց ութնյակը Լոնդոնում թիավարություն մարզաձևում նվաճել է ամերիկյան միակ ոսկին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---