«Արցախ» մարզական ակումբի թիմը դարձել է «Պատանի սամբիստ-2012-ի հաղթող

«Արցախ» մարզական ակումբի թիմը դարձել է «Պատանի սամբիստ-2012-ի հաղթող

PanARMENIAN.Net - Հայաստանի սամբոյի ֆեդերացիան սեպտեմբերի անցկացրել է «Պատանի սամբիստ-2012» միջազգային մրցաշարի հանրապետական մրցումները: Մասնակցել են Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Արարատի մարզի և ԼՂՀ-ի ութ թիմեր:

Մրցաշարի հաղթող է ճանաչվել «Արցախ» մարզական ակումբի թիմը՝ Ստեփանակերտից, երկրորդում «Գյումրի» ակումբի պատանիներն էին, երրորդում՝ Աբովյանի «Խոջայան» թիմը:

«Արցախ» թիմը Մոսկվայում հոկտեմբերի 26-29-ը կմասնակցի «Պատանի սամբիստ-2012» միջազգային մրցաշարի եզրափակիչ մրցումներին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---