«Մարականա» մարզադաշտը կարող է բացվել Բրազիլիա-Անգլիա խաղով

«Մարականա» մարզադաշտը կարող է բացվել Բրազիլիա-Անգլիա խաղով

PanARMENIAN.Net - Բրազիլական «Մարականա» մարզադաշտը, որը տվյալ պահին վերանորոգվում է, կարող է բացվել Բրազիլիայի և Անգլիայի ֆուտբոլային հավաքականների խաղով:

Բրազիլիայի ամենահայտնի մարզադաշտը վերանորոգման համար փակվել է 2010-ի մարտին, տվյալ պահին աշխատանքները մոտենում են ավարտին: Տրիբունաներում կտեղադրվեն նույնպիսի նստարաններ պլաստիկից, ինչպիսիք տեղադրվել են Մյունխենի «Ալյանց Արենայում» և Լոնդոնի Օլիմպիական մարզադաշտում:

Սպասվում է, որ բոլոր վերականգնողական աշխատանքները կավարտվեն 2013-ի փետրվարին: Ռիո դե Ժանեյրո նահանգի սպորտի և զբոսաշրջության քարտուղար Մարսիա Լինսը հաստատել է, որ Համադաշնությունների գավաթի նախաշեմին կկայանա փորձնական հանդիպում: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Բրազիլիայի և Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիաները պայմանավորվել են 2013-ին երկու ընկերական հանդիպումների մասին, որոնցից մեկը տեղի կունենա «Ուեմբլի» մարզադաշտում փետրվարի 6-ին:

2013-ին «Մարականան» կընդունի Համադաշնությունների գավաթի երեք հանդիպումներ, այդ թվում` եզրափակիչ խաղը: 2014-ի ԱԱ-ի ժամանակ մարզադաշտում տեղի կունենան յոթ խաղեր, ներառյալ եզրափակիչ խաղը:

2016-ին «Մարականան» կդառնա Օլիմպիական խաղերի կենտրոնական օբյեկտներից մեկը: Այստեղ կկայանա խաղերի բացման և փակման արարողությունը, ինչպես նաև տեղի կունենան օլիմպիական ֆուտբոլային մրցաշարի խաղերը, հաղորդում է rsport.ru-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---