Հենրիխ Մխիթարյան. Մեզ համար շատ կարևոր է հաղթել «Դինամոյին»՝ մեր ամենասկզբունքային մրցակցին

Հենրիխ Մխիթարյան. Մեզ համար շատ կարևոր է հաղթել «Դինամոյին»՝ մեր ամենասկզբունքային մրցակցին

PanARMENIAN.Net - «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ուկրաինայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Դինամոյի» հետ հանդիպումից առաջ նշել է, որ Յուրի Սյոմինը լավ կտրամադրի իր թիմն այդ խաղի համար: «Դինամոյականները խաղի կգան թարմ ուղեղով և միանգամայն այլ մտքերով: Մեզ համար շատ կարևոր է հաղթել «Դինամոյին»՝ մեր ամենասկզբունքային մրցակցին: Որքան շատ ես հաղթում, այնքան լավն է լինում մթնոլորտը թիմում, իսկ հաջորդ մենամարտին պատրաստվում ես բարձր տրամադրությամբ»,-Մխիթարյանի խոսքն է մեջբերում «Շախտյորի» պաշտոնական կայքը:

Սա կլինի «Շախտյորի» երկրորդ խաղը «Դինամոյի» հետ, մինչ այդ թիմերը մասնակցել են Ուկրաինայի առաջնությանը: «Որքան շատ լինեն նման խաղերն, այնքան լավ: Միշտ չի հաջողվում նման մակարդակի թիմերի հետ խաղալ: Խաղալ «Դոնբաս Արենայում» միշտ է հաճելի: Ամեն ինչ կանենք կրկին հաղթելու և երկրպագուներին ուրախացնելու համար»,-ասել է Մխիթարյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---