Հրաժարական է տվել Ղազախստանի կառավարությունը

Հրաժարական է տվել Ղազախստանի կառավարությունը

PanARMENIAN.Net - Ղազախստանի վարչապետ Կարիմ Մասիմովը հրաժարական է տվել, որն ընդունվել է նախագահի կողմից: Այդ մասին վարչապետը գրել է իր միկրոբլոգում:

Ենթադրվում է, որ վարչապետի պաշտոնանկությունը կապված է նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը ստանձնելու մտադրության հետ: Այդ պաշտոնն այժմ թափուր է, քանի որ մի քանի օր առաջ Ասլան Կարիմովն անցավ այլ աշխատանքի:

Ըստ Սահմանադրության, նոր վարչապետի թեկնածությունը պետք է քննարկման ներկայացվի խորհրդարանում առաջիկա 10 օրերին, հայտնում է ՌԲԿ-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---