Լիբիան ներողություն է հայցել Բենգազիում ԱՄՆ հյուպատոսության վրա հարձակման համար

Լիբիան ներողություն է հայցել Բենգազիում ԱՄՆ հյուպատոսության վրա հարձակման համար

PanARMENIAN.Net - Լիբիայի ժամանակավոր ղեկավար Մուհամմեդ Յուսեֆ ալ Մագրեֆը երկուշաբթի անձամբ ներողություն է խնդրել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնից Բենգազիում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման համար, որի արդյունքում զոհվեցին ԱՄՆ դեսպանն ու նրա երեք աշխատակիցները:

Լիբիայի ժամանակավոր ղեկավարն ասել է, որ այն, ինչ կատարվեց սեպտեմբերի 11-ին, չի արտահայտում ոչ լիբիական ժողովրդի ցանկություններն ու հույսերը, ոչ էլ՝ նրա վերաբերմունքը ԱՄՆ ժողովրդի նկատմամբ:

Քլինթոնն իր հերթին շնորհակալություն է հայտնել զրուցակցին դեսպանատան վրա հարձակման հետաքննության հարցում՝ նշելով, որ «Լիբիայի կառավարությունը մնում է ԱՄՆ հավատարիմ գործընկերը», հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---