ՄԱԿ. Հայաստանում լայնաշերտ ինտերնետ-կապից օգտվում է բնակչության 5 տոկոսը

ՄԱԿ. Հայաստանում լայնաշերտ ինտերնետ-կապից օգտվում է բնակչության 5 տոկոսը

PanARMENIAN.Net - Լայնաշերտ կապի հարցերով ՄԱԿ հանձնաժողովը հրապարակել է զեկույց, որի համաձայն այսօր 2,26 մլրդ մարդ աշխարհում օգտվում է ինտերնետից:

Զեկույցը պատրաստվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Էլեկտրական կապի միջազգային միության հովանու ներքո: Զեկույցում տեղեկություններ կան աշխարհի 177 երկրներում ինտերնետ օգտագործողների թվի աճի մասին և այդ երկրների բնակչության համար նորագույն տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների տարածման օգուտի մասին: Զեկույցում հատուկ ուշադրություն է հատկացվում լայնաշերտ կապին և աշխարհի տարբեր շրջաններում դրա հասանելիությանը: Փաստաթղթում ասվում է, որ այսօր աշխարհում 2,26 մլրդ մարդ օգտվում է ինտերնետից:

«Ադրբեջանում ինտերնետից օգտվում է բնակչության 50 տոկոսը, Ղազախստանում` 45, Բելառուսում` 39,6, Մոլդովայում` 38, Վրաստանում` 36,6, Ուկրաինայում` 30,6, Ուզբեկստանում` 30,2, Ղրղզստանում` 20, Տաջիկստանում` 13, Թուրքմենստանում` 5»,- ասվում է ՄԱԿ-ի մամլո հաղորդագրությունում:

Ինտերնետից բնակչության օգտվելու առումով առաջատար է Իսլանդիան` 95 տոկոս: Խոշոր երկրների շարքում հաջողության են հասել Գերմանիան, որտեղ բնակիչների 83 տոկոսն օգտվում են ինտերնետից, ԱՄՆ-ում` 77,9, Ռուսաստանում` 49, Չինաստանում` 38,3:

Զեկույցի հեղինակները նաև ուշադրություն են դարձրել Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի հաջողությունների վրա, որտեղ բնակչության, համապատասխանաբար, 76,5, 71,7 և 65,1 տոկոսն օգտվում են ինտերնետից: Աղյուսակը եզրափակում են Գվինեան, Նիգերը, Սոմալին, Բուրունդին, Եթովպիան, Մյանման և Թիմոր Լեշտեն: Այդ երկրներում օգտագործողները կազմում են բնակչությանշուրջ 1 տոկոսը:

Ինչ վերաբերվում է լայնաշերտ կապի տարածմանը, ապա այստեղ առաջատար է Լիխտենշտեյնը (71.6 տոկոս), խոշոր երկրներից 7-րդ տեղում է Ֆրանսիան` 36.1 տոկոս, ԱՄՆ-ը 18-րդն է` 28.7, Ռուսաստանը 50` 12.2:

Արդբեջանում լայնաշերտ կապից օգտվում է բնակչության 10.7 տոկոսը, Մոլդովայում` 9.9, Վրաստանում` 7.6, Ղազախստանում` 7.5, Ուկրաինայում` 7, Հայաստանում` 5, Ուզբեկստանում` 0.5, Ղրղզստանում` 0.3, Տաջիկստանում` 0.1:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---