Թուրքիայի նախկին նախագահ Օզալի ընտանիքը դեմ է նրա դիակի արտաշիրիմմանը

Թուրքիայի նախկին նախագահ Օզալի ընտանիքը դեմ է նրա դիակի արտաշիրիմմանը

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախկին նախագահ Թուրգուտ Օզալի ընտանիքը դեմ է նրա դիակի արտաշիրիմմանը, հայտնում է «Հյուրիեթ» թերթը: Ըստ նրա կրտսեր որդու Ահմեդ Օզալի, ընտանիքը դեմ է, որ արտաշիրիմում կատարվի, քանի որ դա ոչ մի արդյունք չի տա: Նա հայտարարել է նաև, որ հորը նախկինում ևս փորձել են սպանել: «Ոչ ոք այդ մասին չգիտի, բայց ես օդաչու եմ: Իմ հանգուցյալ հայրը վստահում էր ինձ այդ հարցում: Երբ ինքնաթիռում երկու էլեկտրական բռնկում եղավ, ես կարգադրեցի օդաչուին ետ թռչել: Շրջադարձից հետո էլեկտրականությունը մարեց, անհետացան կառավարման վահանակի տվյալները: Իսկ ինքնաթիռը սկսեց թեքվել 90 աստիճանով: Խուճապ առաջացավ, ինքնաթիռը կործանվում էր: Բոլորը բղավում էին: Հանկարծ հայրս հրամայեց բոլորին զբաղեցնել իրենց տեղերը՝ ասելով, որ ամեն ինչ Ալլահի ձեռքում է: Ինքնաթիռը դժվարությամբ վայրէջք կատարեց: Դուռը չէր բացվում: Հաջողվեց փրկվել բեռների համար նախատեսված մասից: Եթե մենք ետ չդառնայինք, ևս 10 րոպե մնայինք օդում, վթարն անխուսափելի կլիներ: Այս մահափորձի ետևում հայտնի անուններ էին: Քննության գործերը խստիվ պահպանվում են պետական արխիվներում: Ես հավատում եմ, որ մի օր դրանք կբացվեն»,-ասել է նա, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Թուրգութ Օզալն անսպասելի մահացավ սրտի կաթվածից 1993 թվականի ապրիլի 17-ին Ադրբեջան այցելությունից հետո: 1996թ. թուրքական ԶԼՄ-ները հրապարակեցին քուրդ անջատողականների առաջնորդի տեսագրությունը, որտեղ նա ասում էր, որ Օզալին թունավորել են թուրքական հատուկ ծառայությունները, քանի որ նա մտադիր էր 1993թ. ապրիլի 15-ին պայմանավորվել քրդերի հետ հակամարտության կարգավորման մասին և մտադիր էր հրապարակավ դա անել ապրիլի 17-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---