Հայաստանը կմասնակցի ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն-2012» համատեղ խաղաղապահ զորավարժություններին

Հայաստանը կմասնակցի ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն-2012» համատեղ խաղաղապահ զորավարժություններին

PanARMENIAN.Net - Հայաստանը կմասնակցի ՀԱՊԿ երկրների` «Անխախտ եղբայրություն-2012»համատեղ խաղաղապահ զորավարժություններին: Զորավարժությունների նպատակներից է զանգվածային անկարգություններին դիմակայելու փորձի փոխանակումը: Զորավարժությունները տեղի կունենան հոկտեմբերի 8-17-ը Ղազախստանում` «Իլիյսկիյ», «Շոշկալա» և «Բերեգ» ռազմական հրաձգարաններում:

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, առայժմ հստակ չի որոշվել, թե որքան հայ զինծառայողներ կմասնակցեն զորավարժություններին:

Սպասվում է, որ զորավարժությունների ընթացքում ՀԱՊԿ երկրների զինվորական ստորաբաժանումները կմշակեն հարցեր, որոնք կապված են հակամարտող կողմերին առանձնացնելու, հաշտության պայմանները վերահսկելու, հումանիտար բեռներն ուղեկցելու և ահաբեկչական հարձակումները ետ մղելու հետ:

Կկայանա նաև հակամարտության գոտի զինվորական տեխնիկայի, զենքի, պայթուցիկների անօրինական մուտքը կանխելու, կենսակարևոր օբյեկտների, զանգվածային անկարգություններին ընդդիմանալու փորձի փոխանակում: Զորավարժությունները կանցկացվեն երկու փուլով: Նախ` տեղի կունենա միասնական հրամանատարության ձևավորման կազմակերպում, ապա կմշակվեն խաղաղապահական խնդիրների լուծման պրակտիկ հարցեր, հաղորդել են ՌԴ ՊՆ-ում:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՌԴ ՊՆ ցամաքային զորքերի փոխգնդապետ Նիկոլայ Դոնյուշկինը, ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն-2012» զորավարժություններին մասնակցելու է Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի ԶՈւ ավելի քան 1000 զինծառայող, հաղորդում է Ռոսբալթը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---