Հրաչյա Ռոստամյան. 30-50 տոկոսով կավելանա 15 ֆեդերացիաների ֆինանսավորումը

Հրաչյա Ռոստամյան. 30-50 տոկոսով կավելանա 15 ֆեդերացիաների ֆինանսավորումը

PanARMENIAN.Net - «Մեր կարևորագույն խնդիրներից մեկը սպորտի մասսայականացումն է», սեպտեմբերի 26-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն հրավիրված ֆեդերացիաների ղեկավարների հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է նախարար Հրաչյա Ռոստամյանը:

«Եկեք արմատապես փոխենք մեր մոտեցումը սպորտի նկատմամբ, ավելի շատ մտածենք սպորտի մասսայականացման և ոչ թե ամեն գնով մեդալների արժանանալու մասին»,- ասել է Ռոստոմյանը:

Նա նշել է, որ ինքը պարբերաբար լինելով Երևանում և մարզերում գտնվող մարզասրահնեում, լավատեղյակ է այնտեղ տիրող իրավիճակին. «Գիտեմ ինչպիսի պայմաններում են մարզվում մեր մարզիկները: Խնդիրները շատ են, բայց բոլորն էլ լուծելի: Անհրաժեշտ է ուղղակի համակարգված և սրտացավ մոտեցում»,- ընդգծել է նա:

Նախարարը տեղեկացրել է, որ 30-50 տոկոսի չափով կավելանա պետական բյուջեից ֆինանսավորվող` հանդիպմանը ներկա 15 ֆեդերացիաների ֆինանսավորման չափը:

Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի մարմնամարզության, սամբոյի, աթլետիկայի, դահուկային սպորտի, հեծանվային սպորտի, սեղանի թենիսի, նետաձգության, լողի, կանոէի, ջրացատկի, ավանդական ուշուի, գեղասահքի, սինխրոն լողի, խոտի հոկեի և բադմինթոնի ֆեդերացիաների ղեկավարները:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---