Ամերիկացիները որոշել են հանուն սմարթֆոնների կրճատել սնունդի և հագուստի վրա ծախսվող գումարը

Ամերիկացիները որոշել են հանուն սմարթֆոնների կրճատել սնունդի և հագուստի վրա ծախսվող գումարը

PanARMENIAN.Net - Ամերիկյան ընտանիքները կրճատել են ռեստորաններում և սրճարաններում սնվելու, զվարճանքների և հագուստի ծախսերը` միևնույն ժամանակ ավելացնելով սմարթֆոնների և բջջային ինտերնետի վրա ծախսվող միջոցները; Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:

Այժմ սմարթֆոնները կազմում են ԱՄՆ-ում օգտագործվող բջջայինների գրեթե կեսը:

Բջջային կապի և ինտերնետի վրա ամերիկյան ընտանիքները միջինում տարեկան ծախսում են 1226 դոլար: Մինչդեռ 2007թ այդ ցուցանիշը կազմում էր 1110 դոլար:

ԱՄՆ միջին վիճակագրական բնակչի` ռեստորաններում և սրճարաններում սնվելու ծախսերը նախորդ տարի կրճատվել են 48 դոլարով, հագուստի վրա` 141 դոլարով, զվարճանքների վրա` 126 դոլարով:

Ամերիկյան շուկան խոշորագույնն է` բջջային հեռախոսների արտադրողների` նախ և առաջ Apple-ի և Samsung-ի, արտադրանքի իրացման առումով, հաղորդում է Lenta.ru-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---