«Հրապարակ». «Կարող ա՞ Ծառուկյանը գա, դռները հանել տա ու տանի»

«Հրապարակ». «Կարող ա՞ Ծառուկյանը գա, դռները հանել տա ու տանի»

PanARMENIAN.Net - Անցած կիրակի տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից օրեր առաջ Վայոց ձորի մի քանի քաղաքներում, որտեղ քաղաքապետի ընտրություններ էին, ԲՀԿ-ն սկսել էր փոխել շենքերի մուտքերի փայտյա դռները՝ դրանք փոխարինելով երկաթյա դռներով: «Հրապարակ»-ը գրում է, որ Եղեգնաձորի շենքերի շքամուտքերի երկաթյա դռները թերևս տվեցին իրենց արդյունքը. ԲՀԿ թեկնածուն հաղթանակ տարավ Հանրապետականի նկատմամբ, իսկ ահա Վայքում հակառակ արդյունքը գրանցվեց՝ քաղաքապետ դարձավ գործող հանրապետական քաղաքապետը՝ Հարություն Սարգսյանը:

Ընտրություններից հետո վայքեցիները կես կատակ-կես լուրջ անհանգստանում էին՝ «կարող ա՞ Ծառուկյանը գա, դռները հանել տա ու տանի»:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---