Հենրիխ Մխիթարյան. «Գովերլոյի» հետ խաղում հեշտ չի լինելու

Հենրիխ Մխիթարյան. «Գովերլոյի» հետ խաղում հեշտ չի լինելու

PanARMENIAN.Net - Ուկրաինայի Գավաթի 1/8 եզրափակչում Դոնեցկի «Շախտյորը» կխաղա «Գովերլոյի» հետ: Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին «Գովերլոյի» դաշտում:

Դոնեցկի թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոստովանել է, որ չէր սպասում, որ մրցակիցը «Գովերլոն» է լինելու:

«Մեծ հաշվով, ինչ տարբերություն: Պետք է խաղալ ցանկացած մրցակցի հետ, ով էլ բաժին ընկնի: Գավաթում բոլոր թիմերն են պայքարում: Կարծում եմ, մեզ համար հեշտ չի լինի, առավել ևս, որ խաղալու ենք Ուժգորոդում»,-Մխիթարյանի խոսքն է մեջբերում «Շախտյորի» պաշտոնական կայքը:

Ըստ ֆուտբոլիստի, կարևորը հանդիպմանը լավ նախապատրաստվելն է և հաղթանակի համար ամեն ինչ անելը. «Յուրաքանչյուր թիմի հետ խաղին մենք 100 տոկոսով ենք տրամադրվում: Կարծում եմ, որքան մոտենա եզրափակիչը, այնքան ամեն ինչ հետաքրքիր ու բարդ կլինի»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---