ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՎ ՊԵՏՔ Է ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԸ ԶԲԱՂՎԵՆ, ԻՍԿ ՄԵՆՔ ԿՄՏԱԾԵՆՔ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԵՆՔ

PanARMENIAN.Net - Թուրքիան կոչ է արել Հայաստանին նորմալացնել երկկողմ հարաբերությունները եւ լուծել հայկական հարցը: «Հայոց ցեղասպանության մասին պնդումներով պետք է զբաղվեն պատմաբանները, իսկ մենք, որպես իշխանության ներկայացուցիչներ, կմտածենք, թե ինչպես մեր ժողովուրդների միջեւ բարեկամության եւ համագործակցության հարաբերություններ ստեղծենք»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Աբդուլլա Գյուլը: Թուրքիան հերքում է Օսմանյան կայսրությունում բնակվող շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային սպանությունների վերաբերյալ մեղադրանքները: Թուրքական կառավարության ղեկավար Թայիփ Էրդողանը վերջերս հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է իր վրա վերցնել հայկական հարցի պատմական պատասխանատվությունը եւ կոչ էր արել ստեղծել Հայաստանի հետ համատեղ հանձնաժողով` 1915 թվականի իրադարձությունների հետաքննման առնչությամբ: Ինչպես տեղեկացնում է «Միլիեթ» թերթը, Թուրքիայի ԱԳՆ-ն օտարերկրյա իր ներկայացուցչություններ հեռագիր է ուղարկել, որտեղ պահանջել է այդ երկրների ղեկավարությանը եւ հասարակությանը տեղեկացնել Անկարայի` Հայաստանի հետ բազմակողմանի համագործակցության պատրաստակամության վերաբերյալ որոշման մասին` այդ թվում նաեւ արխիվների ուսումնասիրման:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---