2014թ մարտի 9-ին կկայանա 2016թ ԵԱ ընտրական մրցաշարի վիճակահանությունը

2014թ մարտի 9-ին կկայանա 2016թ ԵԱ ընտրական մրցաշարի վիճակահանությունը

PanARMENIAN.Net - 2016թ ֆուտբոլի Եվրոպայի առաջանության ընտրական մրցաշարի վիճակահանությունը կկայանա 2014թ մարտի 9-ին` ֆրանսիական Նիս քաղաքում:

Ընտրական մրցաշարը մեկնարկում է 2014թ սեպտեմբերին, կավարտվի 2015-ի նոյեմբերին:

«Ինչու հենց Նիսը: Մենք փնտրում էինք զարգացած ենթակառուցվածքով քաղաք, որի հյուրանոցները հեշտությամբ կարող են բոլորին էլ ընդունել»,-ասել է EURO-2016 կազմկոմիտեի նախագահ Ժակ Լամբերը:

2016թ Եվրոպայի առաջնության եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 10-ին: Փորձագետների կարծիքով մրցաշարի որոշիչ հանդիպումը տեղի կունենա հանրահայտ «Ստադ դը Ֆղանս» մարզադաշտում, սակայն պաշտոնապես այդ տեղեկությունները չեն հաստատվել:

«Չենք շտապում հրապարակել այն մարզադաշտի անունը, որտեղ տեղի կունենա Եվրոպայի առաջնության որոշիչ հանդիպումը: «Ստադ դը Ֆղանսը», «Վելոդրոմը», «Ժերլանը», պատրաստ են ընդունելու այդ խաղը»,-Լամբերի խոսքը փոխանցում է rsport.ru-ն:

Եվրո-2016-ի եզրափակիչ փուլի վիճակահանությունը տեղի կունենա 2015թ դեկտեմբերին Փարիզում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---