Իտալական Costa Concordia նավի անձնակազմին անվախության համար շնորհել են «Տարվա ծովագնաց» մրցանակը

Իտալական Costa Concordia նավի անձնակազմին անվախության համար շնորհել են «Տարվա ծովագնաց» մրցանակը

PanARMENIAN.Net - Իտալական Costa Concordiaնավի անձնակազմին անվախության համար շնորհել են «Տարվա ծովագնաց» հեղինակավոր մրցանակը, հինգշաբթի օրը հաղորդել է Ռոյթերս գործակալությունը: Նավը խորտակվել էր հունվարի 14-ին Տոսկանայիր ափերի մոտ:

«Տարվա ծովագնաց» մրցանակը շնորհվում է Lloyd's List պարբերականի կողմից, որը նորություններ է հրապարակում ծովագնացության մասին:

Costa Concordia նավի աղետից հետո, որը պատճառ է դարձել 32 մարդու մահվան, բազմաթիվ ուղևորներ իսկապես նշել են նավի անձնակազմի կողմից ցուցաբերված քաջությունն ու ինքնանվիրումը: Փորձագետները, ուսումնասիրելով նավի «սև արկղերի» պարունակությունը, եկել են այն եզրակացության, որ խորտակվող նավից մարդկանց տարհանումը սկսվել է ընդունվածից 50 րոպե ուշ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---