ԱՄՆ-Ի ՀԱՄԱՐ ՉԱՓԱԶԱՆՑ ԿԱՐԵՎՈՐ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ, ԳՏՆՈՒՄ Է ԱՄԵՐԻԿԱՑԻ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆԸ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջեյմս Լանջեւինը կոչ է արել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին հետեւել ԱՄՆ այլ պաշտոնյաների օրինակին եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը իր ապրիլի 24-ի ամենամյա ելույթում, հաղորդում է Ամերիկայի Հայկական համագումարը: Ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում` կոնգրեսականը կոչ է արել Ջորջ Բուշին բնութագրել մարդկության դեմ գործած այդ ոճիրը, ինչպես դա արեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը` անվանելով Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Նրա խոսքերով, ԱՄՆ-ի համար շատ կարեւոր է Հայոց ցեղասպանության ճանաչումը: Ջեյմս Լանջեւինը ստորագրել է Ջորջ Բուշին ուղղված նամակը, որը կոչ է անում նրան ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---