«Հրապարակ». Օսկանյանի խաղից դուրս գալն ամենից շատ ձեռնտու է Քոչարյանին

«Հրապարակ». Օսկանյանի խաղից դուրս գալն ամենից շատ ձեռնտու է Քոչարյանին

PanARMENIAN.Net - «Երկրորդ նախագահին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ գլխավոր դատախազի` Օսկանյանի անձեռնմխելիության հարցով միջնորդությունն ու պառլամենտի համաձայնությունը, ապաև Օսկանյանի խաղից դուրս գալն ամենից շատ ձեռնտու է լինելու հենց Քոչարյանին, որն Օսկանյանի հարցում ապահաշվարկ թույլ տվեց` մտածելով, որ հնարավոր է մորմոնների հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին դառնա ԱՄՆ նախագահ, ինչը փորձագետներն անհնար են համարում, մյուս կողմից էլ`նրա հարաբերությունները վատացան Ռուսաստանի հետ: Օսկանյանի` քաղաքականությունից դուրս գալով, Քոչարյանի ձեռքերը կազատվեն, ԲՀԿ-ն ամբողջապես կվերադառնա ռուսական օրիենտացիոն դաշտ, Ռուսաստանն էլ կհասկանա, թե ի վերջո ում է Հայաստանում «նշանակում» որպես Բիձինա Իվանաշվիլի: Սա է պատճառը, որ Քոչարյանը մինչև հիմա որևէ պաշտոնական հայտարարություն չի արել Օսկանյանի նկատմամբ «հարուցված» գործի առնչությամբ` փորձելով ապացուցել, որ իրենք անվերապահորեն կողմնորոշված են դեպի Ռուսաստան, ինչն էլ, ի դեպ, պահանջում է Ռուսաստանը թե Հայաստանի իշխանություններից, թե ընդդիմությունից և թե ԲՀԿ-ից»,-գրում է «Հրապարակ»-ը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---