Լիբիայի նոր առաջնորդը ներողություն է խնդրել աշխարհից` Քադդաֆիի հանցագործությունների համար

Լիբիայի նոր առաջնորդը ներողություն է խնդրել աշխարհից` Քադդաֆիի հանցագործությունների համար

PanARMENIAN.Net - Լիբիայի նոր առաջնորդ Մուհամմեդ Մահարիֆը, սեպտեմբերի 27-ին ելույթ ունենալով ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում, ներողություն է խնդրել միջազգային հանրությունից` նախկին բռնապետ Մուամմար Քադդաֆիի հանցագործությունների համար:

Քաղաքական գործիչը ընդգծել է, որ Քադդաֆիի պաշտոնանկությունը անհնար կլիներ առանց Արևմուտքի երկրների աջակցության, հաղորդում է ՌԲԿ-ն: Լիբիական նոր առաջնորդը ստիպված է եղել ներողություն խնդրել նաև վերջերս ամերիկյան դեսպան Քրիսթոֆեր Սթիվենսի սպանության համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---