Բաքուն և մի շարք շրջաններ առանց լույսի են մնացել` Մինգեչաուրի ՋԷԿ-ին կայծակի հարվածի պատճառով

Բաքուն և մի շարք շրջաններ առանց լույսի են մնացել` Մինգեչաուրի ՋԷԿ-ին կայծակի հարվածի պատճառով

PanARMENIAN.Net - Վաղ առավոտյան Բաքուն և Ադրբեջանի մի շարք շրջաններ առանց էլեկտրականության են մնացել` Մինգեչաուրի ՋԷԿ-ում տեղի ունեցած վթարի պատճառով, հաղորդում է ANS-ը: Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, վթարը տեղի է ունեցել Մինգեչաուրի ՋԷԿ-ին կայծակի հարվածից հետո: ՋԷԿ-ում ծագած հրդեհը արագ չեզոքացվել է, սակայն էլեկտրամատակարարումը դեռևս չի վերականգնվել, ընդգծում է ԱԻՆ հակահրշեջային ծառայությունը:

Ներկայումս տարվում են վթարի հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքներ:

Իր հերթին «Թրենդը», հղելով կառավարության աղբյուրին, հաղորդում է, որ Մինգեչաուրի ՋԷԿ-ի աշխատանքների վերականգնումը ավարտման փուլում է: «Կայանում աշխատանքները ավարտական փուլում են, և արդեն առաջիկա ժամերին կայանի գործունեությունը լիովին կվերականգնվի»,-ընդգծել են կառավարությունում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---