Հոկտեմբերի 27-ին Արտ Հովհաննիսյանը կմենամարտի Արգենիս Մենդեսի հետ

Հոկտեմբերի 27-ին Արտ Հովհաննիսյանը կմենամարտի Արգենիս Մենդեսի հետ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 27-ին Նյու Յորքում հայ բռնցքամարտիկ Արտ Հովհաննիսյանը կմենամարտի Արգենիս Մենդեսի հետ (Դոմինիկյան Հանրապետություն):

Մենդեսը սկսել է պատրաստվել մենամարտին դեռ 3 շաբաթ առաջ: Նրա փրոմոութեր Հենրի Ռիվալտան կարծում է, որ երկրպագուներն այդ երեկո կտեսնեն բռնցքամարտիկի տաղանդը: «Այդ մենամարտը նրա առաջ նոր դռներ կբացի: Մենք հավատում ենք մեր բռնցքամարտիկի հնարավորություններին և վստահ ենք, որ հոկտեմբերի 27-ին բոլորը ուշագրավ մենամարտ կտեսնեն: Մենք տեսել ենք հայ բռնցքամարտիկի մի քանի մենամարտեր, նա տեխնիկապես շատ ուժեղ է, բայց Արգենիսը տաղանդավոր է և կարող է Հովհաննիսյանի համար խնդիրներ ստեղծել»,- ասել է նա:

Հովհաննիսյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 15 մենամարտ և բոլորում հաղթանակ տարել, իսկ Մենդեսը 22 մենամարտերից պարտվել է միայն երկուսում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---