Ռուբեն Հայրապետյանն այլևս ԱԺ պատգամավոր չէ

Ռուբեն Հայրապետյանն այլևս ԱԺ պատգամավոր չէ

PanARMENIAN.Net - ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ ղեկավար Ռուբեն Հայրապետյանը այսուհետ այլևս ԱԺ պատգամավոր չէ: Ինչպես PanARMENIAN.Net ին է հայտնել ԱԺ լրատվության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Հրայր Զորյանը: Հայրապետյանը ետ չի վերցրել պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին իր դիմումը, որը ներկայացրել էր սեպտեմբերի 5-ին ԱԺ արտահերթ նիստում:

Ըստ Աժ կանոնակարգի, եթե հրաժարականի մասին դիմումը ներկայացնելուց 15 օր անց պատգամավորը ետ չի վերցնում այն, կազմվում է արձանագրություն լիազորությունների դադարեցման մասին, որը ստորագրում է ԱԺ խոսնակը և 5-օրյա ժամկետում ուղակում ԿԸՀ:

Սակայն, ըստ ԱԺ կանոնակարգի 35 հոդվածի 5-րդ կետի 15-օրյա ժամկետից հանվում են ոչ աշխատանքային տոնական և հիշատակի օրերը, ինչպես նաև հանգստյան օրերը: Եթե այդ սկզբունքով առաջնորդվենք, հաշվի առնելով Խաչվերացի և Անկախության տոները, ու հանգստյան օրերը, ստացվում է, որ ժամկետը միայն այսօր է սպառվել:

Ռուբեն Հայրապետյանն ընտրվել էր մեծամասնական համակարգով Երևանի թիվ 1 ընտրատարածքում: Հունիսի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցները, որոնցից մեկը Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ է, դաժան ծեծի են ենթարկել մի խումբ քաղաքացիների: Նրանցից երեքը` Վահե Ավետյան, Արտակ Բայադյան, Գարիկ Սողոմոնյան, տեղափոխվել են հիվանդանոց: Հունիսի 29-ի երեկոյան Վահե Ավետյանը, գիտակցության չգալով, մահացել է: Մահվան դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, կալանավորվել է 6 մարդ: Ավետյանի մահը Ռուբեն Հայրապետյանի դեմ ուղղված բողոքի քաղաքացիական ալիքի պատճառ դարձավ, որի արդյունքում Հայրապետյանը հրաժարվեց պատգամավորի մանդատից:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---