Սիրիայում եմենցի սպաները պատանդ են վերցվել իսլամիստների կողմից

Սիրիայում եմենցի սպաները պատանդ են վերցվել իսլամիստների կողմից

PanARMENIAN.Net - «Ֆրոնտ Ջաբհատ ալ-Նուսրա» մոջահեդների խմբավորումը ինտերնետում տեսահոլովակ է տեղադրել, որը ներկայացնում է, թե ինչպես են Սիրիայում պատանդ վերցվել Եմենի բանակի զինծառայողները, հաղորդում է Բի-բի-սին: Իսլամիստները պնդում են, որ եմենցի զինծառայողները Սիրիա են ուղարկվել` ապստամբների դեմ պայքարին աջակցելու համար, որտեղ էլ պատանդ են վերցվել:

Եմենի իրավապաշտպան կազմակերպության տվյալներով, սպաները ուսուցում էին անցնում սիրիական Հալեպ քաղաքում: 2012թ սեպտեմբերի սկզբին զինծառայողների հարազատները հաղորդել էին, որ նրանք անհայտ կորել են , հաղորդում է ՌԲԿ-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---