ԷԴՈՒԱՐԴ ՌՈՍԵԼԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի նահանգապետ Էդուարդ Ռոսելը, ով երկօրյա պաշտոնական այցով մարզի պատվիրակության հետ գտնվում է Հայաստանում, հանդիպել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Հանդիպման ընթացքում Էդուարդ Ռոսելը Գարեգին Երկրորդին պատմել է Սվերդլովսկի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի, ժողովրդի հոգեւորության վերածննդին ուղղված Միջին Ուրալի ղեկավարության աշխատանքի մասին: Նահանգապետը պատմել է Վերխոտուրում, Նեվյանսկում վերականգնված տաճարների, Եկատերինբուրգում կառուցված Արյան վրայի տաճարի մասին: Էդուարդ Ռոսելը նկատել է, որ Սվերդլովսկի մարզում ապրում են շուրջ 120 ազգությունների մարդիկ: Այդ պատճառով մարզում ներկայացված են բոլոր ավանդական կրոնական ուղղությունները: Ներկայումս Եկատերինբուրգում կառուցվում են մզկիթ եւ սինագոգ: Էդուարդ Ռոսելը բարձր է գնահատել Սվերդլովսկի մարզի հայկական համայնքի աշխատանքը: Գարեգին Երկրորդը նշել է, որ տեղյակ է Եկատերինբուրգում հիմնադրված հայկական եկեղեցու մասին: Դրա հիմնադրմանը ներկա է եղել Գարեգին Երկրորդի եղբայրը, որը պատրիարքարանի ներկայացուցիչն է Ռուսաստանում: Էդուարդ Ռոսելը նշել է, որ ըստ հայկական կրոնական համայնքի հավաստիացումների, այդ եկեղեցին կկառուցվի Եկատերինբուրգում 2006 թվականին եւ հրավիրել է Ամենայն Հայոց կաթողիկոսին Եկատերինբուրգ: Առավել եւս, որ 2006 թվականը հայտարարված է «Ռուսաստանում Հայաստանի տարի»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---