Հաքերների հերթական զոհը Սպիտակ տունն է դարձել

Հաքերների հերթական զոհը Սպիտակ տունն է դարձել

PanARMENIAN.Net - Հաքերային հարձակում է կատարվել Սպիտակ տան համակարգչային համակարգի վրա, սակայն այն հաջողությամբ կասեցվել է և տվյալների արտահոսք տեղի չի ունեցել:

Հարձակումը, որը Սպիտակ տան մասնագետները ժամանակին նկատել և կասեցրել են, կատարվել է ծրագրի գաղտնազերծված մասի միջոցով: Կիբերհարձակման ժամանակ կիրառվել է «ուղղորդված ֆիշինգի» տեխնիկան, որը ենթադրում է կեղծ էլեկտրոնային նամակների տարածում, հայտնում է AP-ին, իր աղբյուրների վրա հղումով:

Ըստ The Washington Free Beacon-ի, հաքերների խումբը կապված է Չինաստանի կառավարության հետ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---