Գիտակից ստրուկը հանցագործ է. կոչ Հանրապետական պատգամավորներին

PanARMENIAN.Net - «Պահանջում ենք դադարեցնել Վարդան Օսկանյանի քաղաքական հետապնդումը» քաղաքացիական նախաձեռնությունը կոչով դիմել է ՀՀԿ խմբակցության պատգամավորներին, ովքեր քիչ անց պետք է իրենց քվեարկությամբ հավանություն տան Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությանը:

«Մի՛ ապացուցեք ևս մեկ անգամ, որ խամաճիկ եք: Խամաճիկներին կախահան հանելը շատ հեշտ է. պարաններն արդեն կան: Իմացե՛ք Նժդեհի խոսքերը՝ գիտակից ստրուկի և հանցագործի միջև տարբերություն չկա»,- ասված է կոչում:

Հիշեցնենք, որ Վարդան Օսկանյանի հիմնադրած Սիվիլիթաս հիմնադրամի դեմ այս տարվա մայիսի 25-ին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը փողերի լվացման հատկանիշներով քրեական գործ է հարուցել:

Իսկ սեպտեմբերի 27-ին ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը միջնորդագիր է ներկայացրել Ազգային ժողով՝ ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---