Վարդան Օսկանյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից

Վարդան Օսկանյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում անցկացված քվեարկության արդյունքում որոշվեց, որ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը կզրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից: ՀՀ Գլխավոր դատախազի օրերս ԱԺ ներկայացրած միջնորդության քվեարկությանը մասնակցել է 71 պատգամավոր, կողմ` 64, դեմ` 6 և անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ:

Երեկվանից Հայաստանի խորհրդարանը քննարկում է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը Վարդան Օսկանյանին փողերի լվացման փաստով քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---