ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՅՈՒՆՈՐԵՆ ԶԱՐԳԱՆՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ25 մարտի 2005 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Ռուս-հայկական հարաբերությունները կայունորեն զարգանում են բոլոր ուղղություններով: Այս մասին Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների այսօր Երեւանում կայացած համատեղ մամուլի ասուլիսւոմ հայտարարելն է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Նրա խոսքեորվ` դրա լավագույն վկայությունն է Հայաստանում Ռուսաստանի տարվա բացումը: «Ես հուսով եմ, որ նախատեսված բոլոր 200 միջոցառումները կանցկացվեն,- նշել է Պուտինը: Նրա կարծիքով` դրանք ավելի շատ կլինեն, քանզի մշտապես հայտնվում են նոր հայցեր տարածաշրջաններից: «Առջեւում մենք ունենք կարեւոր եւ նշանակալից իրադարձություն` Մեծ Հայրենական պատերազմի հաղթանակի 60-ամյակը,- նշել է նա,- եւ շատ միջոցառումներ Հայաստանում Ռուսաստանի տարվա շրջանակներում նվիրված են հիմնականում այդ տարեդարձին: Մեր ժողովուրդները ուս-ուսի տված պաայքարել են նացիզմի դեմ: Մեր պատմության այդ հիշարժան օրը մենք կնշենք միասին»: Վ.Պուտինը երախտագիտություն է հայտնել Հայաստանի նախագահին նրա որոշման համար` Մոսկվա ժամանել Մեծ Հայրենական պատերազմի հաղթանակի 60-ամյակի տոնակատարության նախօրեին եւ մայիսի 9-ին մասնակցել այդ կապակցությամբ իրականացվող հանդիսավոր միջոցառումներին: Ռ.Քոչարյանն իր հերթին նշել է, որ անհրաժեշտ է հագեցնել ծրագիրը Հայաստանում Ռուսաստանի տարվա կապակցությամբ, որպեսզի տարվա ըբնթացքում Հայաստանի քաղաքացիները ստանան լիարժեք պատկերացում կազմեն ներկայիս Ռուսաստանի մասին: Պատասխանելով այն հարցին, թե հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ մշակութային կապերը դառնում են տարիքային կատեգորիա, Վ.Պուտինը նշել է, որ նման խնդիր գոյություն ունի եւ կապված է նախ եւ առաջ վերջին տարիներին ժողովուրդների միջեւ շփումների սահմանափակման հետ: «Դա կրում է ոչ այնքան քաղաքական, որքան տնտեսական բնույթ` համագործակցության ծավալների, մշակությանին ծավալների կրճատման` կապված այն բանի հետ, որ մարդկանց դժվար է տեղաշարժվել հետխորհրդային տարածքում, քան միավորված պետության շրջանակներում: Այդ հարցերը մշտապես քննարկվում են»,- նշել է նախագահը եւ շարունակել. «Մենք մշտապես հնարավորություններ ենք փնտրում հաղթահարելու այդ դժվարությունները, դրան է նվիրված հետխորհրդային տարածքում բոլոր միավորումների գործունեությունը»: Նրա խոսքերով` հատուկ ուշադրություն պետք է հատկացվի երիտասարդական փոխանակմանը եւ երիտասարդների ներգրավմանը երկու երկրների համագործակցությունում: «Ես հուսով եմ, որ Հայաստանում Ռուսաստանի տարվա շրջանակներում միջոցառումները կնպաստեն տարիքային կատեգորիային հայ-ռուսական հարաբերություններում: Նրա կարծիքով` այդ ոլորտում կարելի է ակտիվորեն օգտագործել ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցությունների հնարավորությունները: Նա հատուկ ընդգծել է Հայաստանում «Կուլտուրա» հեռուստաալիքի հեռահաղորդակցման կարեւորությունը: «Ռուսական ալիքները կարող էին ավելի հաճախ ծրագրեր պատրաստել նախկին խորհրդային երկրների մասին: Ափսոս է կորցնել այն, ինչ շատ սերունդների աշխատանքի արդյունք է»,-ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան. ՔՊ բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ «Ճիշտ ենք անում, եթե խառվում ենք քաղաքականությանը՝ դուք չեք կարողանում, դրա համար մենք ենք խառնվում»,–ասել է նա ԱՄՆ դեսպանը Շուշի է այցելել Մինչ օրս նման այց տեղի չէր ունեցել Ավինյան․ «Վեոլիա ջրի» հետ պայմանագիրը կվերանայվի՝ ամեն բակում չենք կարող կոյուղու հարցով զբաղվել Ավինյանն անդրադարձել է առատ տեղումների արդյունքում քաղաքում առաջացած որոշակի խնդիրներին Սիմոնյան. Ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, իմ հայտարարությունների տերն եմ «Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, նոր բան չեմ ասել, տեղին եմ ասել և նույն բաները պատրաստ եմ այսօր և մշտապես ասել»,–հավելել է նա |