ԻՐԱՎԻՃԱԿԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՂՐՂԶՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՉԷՐ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ25 մարտի 2005 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Իրավիճակի զարգացումը Ղրղզստանում Ռուսաստանի համար անսպասելի չէր: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուիտնը այսօր Երեւանում կայացած Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: Դա երկրում իշխանության թուլության եւ կուտակված սոցիալ-տնտեսական խնդիրների հետեւանք է: Միեւնույն ժամանակ, նշել է ՌԴ նախագահը, ափսոսանքի է արժանի այն հանգամանքը, որ հերթական անգամ հետխորհրդային երկրներից մեկում քաղաքական հարցերը լուծվում են ոչ թե իրավական ճանապարհով, այլ ուղեկցվում են ջարդերով եւ մարդկային զոհերով: «Ես հուսով եմ, որ ղրղզական ընդդիմության առաջնորդները, գիտակցելով իրենց պատասխանատվությունը սեփական ժողովրդի առջեւ, ինչքան հնարավոր է շուտ վերահսկողության տակ կվերցնեն իրավիճակը, կշտկեն այն: Այդ մարդիկ մեզ լավ հայտնի են»,-նշել է Վլադիմիր Պուտինը` ավելացնելով, որ տարիներ շարունակ աշխատելով իշխանության եւ կառավարման մարմիններում, նրանք ամեն կերպ նպաստել են Ռուսաստանի եւ Ղրղզստանի միջեւ հարաբերությունների զարգացմանը, շատ բան են արել միջպետական հարաբերությունների այսօրվա մակարդակին հասնելու համար: «Ես հուսով եմ, որ ապագայում եւս մեր հարաբերությունները կզարգանան այդ ուղղությամբ, այսինքն` ի նպաստ երկու երկրների ժողովրդների բարորության: Դրա համար կան բոլոր հիմքերը եւ ընդդիմության առաջնորդների վերջին հայտարարությունները հաստատում են, որ մեր հարաբերությունների նման զարգացումը միանգամայն հնարավոր է: Կարծում եմ, որ այդպես էլ կլինի»,-հայտարարել է Վլադիմիր Պուտինը: Իր կողմից Ռուսաստանը կանի ամեն ինչ միջպետական հարաբերությունների մակարդակը պահպանելու, իսկ երկու երկրների ժողովրդների հարաբերությունները զարգացնելու համար, ավելացրել է նա: Ինչ վերաբերվում է Ասկար Ակաեւի Ռուսաստան ժամանելու հնարավությանը, ապա, նշել է Վ.Պուտինը, «եթե նա ցանկանա Ռուսաստան գալ, մենք չենք առարկի: Ես կարծում եմ, որ դա շատ հնարավոր է»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Վարժական հավաքների ծանուցումը հրապարակային դարձնելու նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվել է Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Իրանի փոխդեսպանը զորակցության համար շնորհակալություն է հայտնել ՀՀ ժողովրդին և կառավարությանը Դեսպան Մեհդի Սոբհանին Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել է Իրան Սուքիասյան․ Ուզում ենք հզոր պետություն դառնալ՝ ՀՀ քաղաքացիները, պատգամավորները, կուսակցությունները խանգարում են «Ընդդիմություն եք, բայց չափ կա, կարո՞ղ է գիտեք ոնց ուզեք, ինչ ուզեք կանեք...ես ձեզ զգուշացում եմ»,–ասել է նա Փարաքարի ղեկավարը հրաժարական է տվել «Ապրելու երկիրը» հայտարարել է, որ նախաձեռնել էր նրա իմպիչմենտի գործընթաց |