«Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանի և Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները լարված են

«Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանի և Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները լարված են

PanARMENIAN.Net - «Հրապարակ»-ը գրում է. «Ինչպես են իր և Ռոբերտ Քոչարյանի հարաբերությունները հարցին Հովիկ Աբրահամյանը դժվարությամբ, բայց պատասխանեց՝ «աշխատանքային»: Պարզ չէ, թե ինչ «աշխատանք» է դա, երբ ՀՀ երկրորդ նախագահը Հայաստանում որևէ գործունեություն չի ծավալում:

Այդ հարաբերությունները բավականին լարված են: Դրանք ավելի են լարվել Օսկանյանի շուրջ տեղի ունեցող զարգացումների արդյունքում, որովհետև, ինչպես Օսկանյանը, այնպես էլ Քոչարյանը հնարավոր չեն համարել նման զարգացումները: Երեկ լուրեր տարածվեցին, որ Քոչարյանն առաջիկայում հանդես կգա Օսկանյանին առնչվող հայտարարությամբ»:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---