Լևոն Շիրինյանը հուսով է, որ Հայաստանի նախկին նախագահները կմասնակցեն նախագահական ընտրություններին

Լևոն Շիրինյանը հուսով է, որ Հայաստանի նախկին նախագահները կմասնակցեն նախագահական ընտրություններին

PanARMENIAN.Net - Քաղաքագետ Լևոն Շիրինյանը հույս ունի, որ Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը կմասնակցեն գալիք նախագահական ընտրություններին, ինչը քաղաքական մրցակցություն կստեղծի երկրում: «Նրանք պատասխանատու են այն երկրի համար, որը ստեղծել են»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է նա: Դրա հետ կապված Շիրինյանը նշել է, որ Հայաստանում ընտրություններին մասնակցելու համար պետք են ռեսուրսներ, որոնք ունեն այդ թեկնածուները:

Քաղաքագետի խոսքով, հայկական ընդդիմությունը կազմակերպված չէ, «և չկա ֆավորիտ, այն կերպարը, որը կարող է առաջ տանել, ստեղծել մրցակցություն»:

Շիրինյանը նաև նշել է, որ Հայաստանի համար ցանկալի կլինի վրացական սցենարի կրկնությունը, որպեսզի քաղաքական պայքարում ընդգրկվի խոշոր ֆինանսական ռեսուրսներով ընդդիմադիր թեկնածու Բիձինա Իվանիշվիլիի նման մեկը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---