ՖԻԼԻՊ ԿԻՐԿՈՐՈՎԸ ՎՍՏԱՀ Է, ՈՐ ԲՈՒԼՂԱՐԻԱՆ ԵՐԿԱՐ ԺԱՄԱՆԱԿ ԳՏՆՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԼԾԻ ՏԱԿ

PanARMENIAN.Net - Ֆիլիպ Կիրկորովը համոզված է, որ Բուլղարիան շատ երկար ժամանակ գտնվել է հայկական լծի տակ: Այդ մասին նա հայտարարել է մոսկովյան ռադիոկայաններից մեկին տված հարցազրույցում` պարզաբանելով այն պատճառները, թե ինչու է իր հայրը երգում հայկական երգեր, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Երգիչը համոզված է, որ հենց Հայաստանի կողմից Բուլղարիայի նվաճման պատճառով է, որ բուլղարացիների մեծ մասը հաղորդակցվել է հայկական լեզվի եւ մշակույթի հետ: Հիշեցնենք, որ Մայրության եւ գեղեցկության օրվա կապակցությամբ Ֆիլիպ Կիրկորովը համերգով հրավիրվել էր Երեւան: Այդ առնչությամբ Հայաստանի մոտ 30 երիտասարդական կազմակերպություններ բողոքի նամակ են հղել Ֆիլիպ Կիրկորովի համերգի կազմակերպիչներին: Նամակում հեղինակները կոչ են արել թույ չտալ համերգի անցկացումը: Որպես հիմնավորում ուղերձում նշվում է այն փաստը, որ Կիրկորովը ունի ակնհայտ հակահայկական եւ նույնիսկ թուրքամետ դիրքորոշում եւ, բացի այդ, վերջերս հրապարակայնորեն վիրավորել էր հայ լրագրողուհուն` քամահրանքով նշելով նրա ազգային ծագումը: Բողոքի նախաձեռնողները գտնում են, որ թուրքական երգեր քարոզող երգչի հրավերը Հայաստան Հայոց ցեղասպանության 90-ամյակի նախօրեին անբարոյական քայլ է: Համերգից ակնկալվող հասույթը անհամատեղելի է բարոյական արժեքների հետ, ինչպիսիք են ազգային եւ մարդկային արժանապատվությունը: Երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները նշել են, որ այն դեպքում, եթե Կիրկորովի համերգը չեղյալ չհայտարարվի, նրանք իրենց իրավունք են վերապահում դիմել գործնական քայլերի համերգը թույլ չտալու նպատակով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---