ԵԽԽՎ-ն մտահոգված է սիրիացի փախստականների ճակատագրով

ԵԽԽՎ-ն մտահոգված է սիրիացի փախստականների ճակատագրով

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ-ն մտահոգված է սիրիացի փախստականների ճակատագրով՝ երկրում շարունակվող ռազմական հակամարտության ֆոնի վրա և խնդրում է հարևան երկրներին աջակցել նրանց:

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը մեջբերում է իտալացի պատգամավոր Ջակոմո Սանտինիի զեկույցը, որտեղ ասվում է, որ «մոտ 1,2 մլն մարդ ստիպված է եղել լքել տունը շարունակվող հակամարտության պատճառով, նրանցից 294 հազարը հեռացել են երկրից, նրանցից շատերը զուրկ են ջրի, սննդի անհրաժեշտ քանակից, բժշկական օգնությունից»: Ըստ զեկույցի, իրավիճակը ձմռան հետ կարող է վատթարանալ»:

Ստեղծված իրավիճակում ԵԽԽՎ-ն խնդրում է Սիրիայի հակամարտող կողմերին դադարեցնել կրակը, և դիմում է ԵԽ երկրներն՝ հորդորելով «աջակցել Սիրիայից հեռացած փախստականներին»:

Ակնկալվում է, որ զեկույցը կքննարկվի ՄԱԿ Գերագույն հանձնակատարի փախստականների գործերով վարչությունում հոկտեմբերի 5-ին, կընդունվի բանաձև:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---