Հորդանանի թագավոր Աբդալլա 2-րդն արձակել է խորհրդարանը և նշանակել արտահերթ ընտրություններ

Հորդանանի թագավոր Աբդալլա 2-րդն արձակել է խորհրդարանը և նշանակել արտահերթ ընտրություններ

PanARMENIAN.Net - Հորդանանի թագավոր Աբդալլա 2-րդն արձակել է խորհրդարանը և նշանակել արտահերթ ընտրություններ, հաղորդում է Ֆրանս Պրեսս գործակալությունը: Խորհրդարանը բաց թողնելու վերաբերյալ որոշումը թագավորը կայացրել է բողոքի զանգվածային ակցիաների ֆոնի վրա, որոնց մասնակիցները պահանջում են քաղաքական բարեփոխումներ իրականացնել: Գործակալության տվյալներով, ընտրություններն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան մինչև 2012թ վերջ, սակայն դեռևս հստակ ժամկետների մասին տեղեկություններ չկան:

Պատգամավորների նախորդ գումարումը վաղաժամկետ արձակման է ենթարկվել 2009-ի նոյեմբերին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---