Չեզարե Պրանդելի. Պիրլոն դեռ ցանկություն ունի հանդես գալ Իտալիայի հավաքականում 5 հոկտեմբերի 2012 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Իտալիայի հավաքականի մարզիչ Չեզարե Պրանդելին պատմել է, որ «Յուվենտուսի» կիսապաշտպան Անդրեա Պիրլոն պետք է ինքնուրույն որոշում ընդունի այն մասին, թե կշարունակի արդյոք հանդես գալ ազգային թիմում: «Ես վերջերս խոսակցություն եմ ունեցել նրա հետ և զգացել եմ, որ նա դեռ ցանկություն ունի հանդես գալ ազգային թիմում: Նա ցանկանում է հանդես գալ 2014-ի աշխարհի առաջնությունում և այդ դեպքում նա մեզ համար կարևոր խաղացող կլինի»,- Պրանդելիի խոսքերը հաղորդում է Eurosport-ը: Մարզչի խոսքով, նրանք ապագայի համար պետք է երիտասարդացնեն կազմը և պլան մշակեն. «Դուք չեք կարող չմտածել փոփոխությունների մասին աշխարհի առաջնության ճանապարհին»: Հոկտեմբերի 12-ին Իտալիայի հավաքականը Երևանում «Հրազդան» մարզադաշտում կհանդիպի Հայաստանի հավաքական հետ: 2014-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի B խմբում իտալական թիմը չորս միավորով զբաղեցնում է առաջին տեղը, իսկ Հայաստանը` երրորդ: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |