Գերմանական ընկերությունը հերքում է ռազմական տեխնոլոգիաները Ռուսաստան արտահանելու մեղադրանքները

Գերմանական ընկերությունը հերքում է ռազմական տեխնոլոգիաները Ռուսաստան արտահանելու մեղադրանքները

PanARMENIAN.Net - Գերմանական տրանսպորտային Russ Cargo Service GMBH ընկերության ներկայացուցիչ Ալեքսանդր Բրովարենկոն հայտարարել է, որ ԱՄՆ մեղադրանքներն առ այն, որ ֆիրման մեղսակից է միկրոէլեկտրոնիկայի ապօրինի առաքումներին Ռուսաստան, անհիմն են:

Russ Cargo Service GMBH ընկերությունն ու Բրովարենկոն հայտնվել են այն 165 ֆիզիկական և իրավաբանական անձանց թվում, որոնց ԱՄՆ կառավարությունը մեղադրել է «ազգային անվտանգությանը հակասող գործունեության մեջ»՝ ԱՄՆ-ում արտադրված միկրոէլեկտրոնային մասերը Ռուսաստան արտահանելու համար:

Բրովարենկոն «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է, որ երբեք չի խախտել օրենքը, իսկ ցուցակի գոյության մասին ծանոթներիից է իմացել:

Ըստ նրա, այժմ ընկերությունը վնասներ է կրում, քանի որ ԱՄՆ որոշ ընկերություններ հրաժարվել են բեռնափոխադրումներից: Մենք կորցնում ենք հաճախորդներին ու դրամական միջոցները»,-ասել է Բրովարենկոն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---