ՖԻԼԻՊ ԿԻՐԿՈՐՈՎԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՎԵԼ Է, ՈՐ ԻՐ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՐՈՂ Է «ՎՏԱՆԳԱՎՈՐ» ԼԻՆԵԼ31 մարտի 2005 - 08:38 AMT PanARMENIAN.Net - Մանուկյան» ՍՊԸ-ի ղեկավարությունը անձամբ է տեղեկացրել Ֆիլիպ Կիրկորովի պրոդյուսերին, որ քաղաքական սխալ է տեղի ունեցել եւ նրա ներկայությունը Երեւանում դառնում է ոչ այնքան անվտանգ: Այդ մասին այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Մանուկյան» ՍՊԸ մամլո քարտուղար Թերմինե Այրումյանը: Մեկնաբանելով համերգի հակառակորդների բողոքի նամակը, նախօրեին ուղղված համերգի կազմակերպիչներին եւ մայրաքաղաքի քաղաքապետարան` նա նշել է«Երեւանում Ֆիլիպ Կիրկորովի համերգի կազմակերպիչների լռությունը ի պատասխան համերգը չեղյալ հայտարարելու պահանջին, հանգեցրել է նրան, որ նամակում ակնհայտ սպառնալիքներ են եղել»: Միեւնույն ժամանակ նա հավաստիացրել է, որ Կիրկորովը չի հրաժարվել համերգներից եւ միայն ափսոսանք է հայտնել, որ նրան չի հաջողվի հանդես գալ Երեւանում: Պատասխանելով 3 մլն դրամի վերաբերյալ հարցին, որոնք , ինչպես նա հայտարարել էր ավելի վաղ, ֆինանսական աջակցության տեսքով տրամադրել էր մայրաքաղաքի քաղաքապետարանի «Երեւան» հիմնադրամը` այս անգամ Թերմինե Այրումյանը հավաստիացրել է, որ քաղաքապետարանի կողմից աջակցություն չի եղել: Օգտվելով առիթից, Թ.Այրումյանը ներողություն է խնդրել եգչուհիներ Աննա Աղաջանյանից եւ Վարդուհի Վարդանյանից` օբյեկտիվ պատճառներով Ֆիլիպ Կիրկորովի համերգային ծրագրում հանդես գալու հնարավորությունից զրկվելու համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |