Հարյուրավոր արաբներ Երուսաղեմում քարեր են նետել ոստիկանների վրա

Հարյուրավոր արաբներ Երուսաղեմում քարեր են նետել ոստիկանների վրա

PanARMENIAN.Net - Արմատական տրամադրված հարյուրավոր արաբներ Երուսաղեմում քարեր են նետել ոստիկանների վրա, ուրբաթ օրը հաղորդում է Jerusalem Post պարբերականը:

Ինչպես հաղորդում է պարբերականը, ի պատասխան ոստիկանները նռնակներ են կիրառել: Տուժածների մասին հաղորդագրություններ չկան: Միջադեպը տեղի է ունեցել մահմեդականների համար ավանդական ուրբաթօրյա աղոթքից հետո:

Ոստիկանների ներկայությունը սրբավայրերի մերձակայքում պայմանավորված էր այս շաբաթ տեղի ունեցած մի շարք սրբավայրերի մոտ վանդալիզմի ակտեր իրականացնելով, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---