Ձերբակալվել է կուբացի ամենահայտնի ընդդիմադիր բլոգեր Յոանի Սանչեսը

Ձերբակալվել է կուբացի ամենահայտնի ընդդիմադիր բլոգեր Յոանի Սանչեսը

PanARMENIAN.Net - Կուբացի ամենահայտնի ընդդիմադիր բլոգեր Յոանի Սանչեսը ձերբակալվել է Բայյամո քաղաքում` «սադրանք իրականացնելու փորձի համար», ուրբաթ օրը հաղորդում է «Կլարին» արգենտինական պարբերականը:

Հաղորդվում է նաև, որ ձերբակալվել է կուբացի հայտնի ընդդիմադիր Գիլյերմո Ֆարինյասան և ևս 21 այլախոհներ:

Սանչեսը Բայյամո է ժամանել` մասնակցելու իսպանացի Անխել Կարրոմերոյի դատավարությանը, ով մեղադրվում է մեկ այլ հայտնի կուբացի այլախոհի` Օսվալդո Պայյային ,վրաերթի ենթարկելու մեջ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---