Վրաստանում ներկայացվել է նոր կառավարությունը, Իվանիշվիլին վարչապետի պաշտոնը թողել է իրեն

Վրաստանում ներկայացվել է նոր կառավարությունը, Իվանիշվիլին վարչապետի պաշտոնը թողել է իրեն

PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին ներկայացրել է երկրի ապագա կառավարության կազմը: Միլիարդատեր ընդդիմադիրն իրեն թողել է վարչապետի պաշտոնը:

«Ես իմ գործընկերներին ներկայացրել եմ ապագա կառավարության կազմը և նրանք գոհ են եղել, հիմա ես պատրաստ եմ այն ներկայացնել ձեզ»,- լրագրողներին հայտարարել է Իվանիշվիլին ապագա կառավարության անդամների ցուցակը հրապարակելուց առաջ: Անակնկալը չի ստացվել, քանի որ ԶԼՄ-ներում նախօրեին հայտնվել են առաջին հաղորդագրությունները կառավարության կազմի մասին:

ՆԳՆ ղեկավարի պաշտոնը կստանա «Վրացական երազանքի» առաջնորդներից մեկը, Cartu հիմնադրամի ղեկավար Իրակլի Գարիբաշվիլին, արդարադատության նախարարությունը կգլխավորի Թեա Ցուլուկիանին, ռազմական գերատեսչությունը` ՄԱԿ-ում Վրաստանի նախկին դեսպան Իրակլի Ալասանիան, ԱԳՆ ղեկավար կդառնա կոալիցիայի մամլո քարտուղար Մայա Փանջիկիձեն: Նա պետք է աշխատի «Մեր Վրաստանը` Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսի Պետրիաշվիլիի հետ, ով կստանա եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրացման հարցերով պետնախարարի պաշտոնը:

Մշակույթի նախարար կլինի գրող Գուրամ Օդիշարիան, սպորտի նախարար` անվանի վրացի ֆուտբոլիստ Դավիթ Կիպիանիի որդին` Լևան Կիպիանին, տարածաշրջանային զարգացման նախարար կլինի նախկին ֆուտբոլիստ Կախա Կալաձեն: Նա Իրակլի Ալասանիայի հետ միասին կզբաղեցնի նաև փոխվարչապետի պաշտոնը: Մի շարք նախարարական պաշտոններ առայժմ թափուր են մնում:

Սահմանադրությունում վերջին փոփոխությունները հաշվի առնելով` հենց վարչապետը, այլ ոչ թե նախագահը պետք է իրական իշխանություն ունենա Վրաստանում

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---