Իսրայելը օդային հարված է հասցրել Գազայի հատվածին

Իսրայելը օդային հարված է հասցրել Գազայի հատվածին

PanARMENIAN.Net - Իսրայելական ՌՕՈւ կիրակի օրը` հոկտեմբերի 7-ին, օդային հարված են հասցրել Գազայի հատվածին: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Ռաֆախ քաղաքում մոտոցիկլետին հարվածելու արդյունքում վիրավորվել են տասնյակ մարդիկ, այդ թվում` երեք երեխաներ: Վիրավորներից երկուսը «Գլոբալ ջիհադ» սալաֆիտների խմբավորման բարձրաստիճան գրոհայիններ էին: Նրանք շատ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց:

Իսրայելցի զինվորականները հաստատել են հարձակման փաստը և նշել, որ ծանր վիրավորված գրոհայինները հիմնական թիրախ էին:

Հիշեցնենք, որ իսրայելական ՌՕՈւ պարբերաբար օդային հարվածներ է հասնում Գազայի հատվածին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---