Կալիֆորնիայի բնակիչները բենզինային ճգնաժամ են ապրում

Կալիֆորնիայի բնակիչները բենզինային ճգնաժամ են ապրում

PanARMENIAN.Net - Կալիֆորնիայում բենզինի գինը 3-րդ օրն անընդմեջ նոր ռեկորդներ է գրանցում` վառելիքի դեֆիցիտի ֆոնի վրա, որն առաջացել է մի շարք նավթավերամշակող գործարանների գործունեության դադարեցման արդյունքում:

NBC News-ի տվյալներով, երկուշաբթի օրը` հոկտեմբերի 8-ին, բենզինի միջին գինը հասել է 1լ դիմաց 1.23 դոլարի, ինչը 22 տոկոսով ավելի է, քան միջին գինը ԱՄՆ տարածքում:

Կալիֆորնիայում բենզինի գինը սկսել է աճել դեռևս օգոստոսին` Ռիչմոնդում Chevron նավթավերամշակման գործարանում ծագած հրդեհից հետո:

Ինչպես հաղորդում է Fox News-ը, Կալիֆորնիայի նահանգապետ Ջերրի Բրաունըարդեն խնդրել է տեղական կարգավորողներին վաճառքի հանել «ձմեռային» բենզինը, որը սովորաբար իրացման է հանվում նոյեմբերի 1-ից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---