Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Իտալիայի հետ խաղից առաջ անցկացրեց բաց մարզում

Հայաստանի ֆուտբոլի  հավաքականը Իտալիայի հետ խաղից առաջ անցկացրեց  բաց մարզում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 8-ի երեկոյան Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Ավանի ֆուտբոլի ակադեմիայում անցկացրեց միակ բաց մարզումը Իտալիայի ընտրանու հետ խաղից առաջ: Հոկտեմբերի 9-11-ը հավաքականի ֆուտբոլիստները կանցկացնեն փակ մարզումներ:

Իտալացիները ևս հավաքը սկսել են հոկտեմբերի 8-ին, նրանք հավաքվել են իրենց ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում և երևանի ժամանակով ժամը 17:30-ին առաջին մարզումն են անցկացրել: Հոկտեմբերի 9-ին ֆուտբոլիստները կունենան երկու մարզում:

2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական B խմբի Հայաստան-Իտալիա հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 12-ին երևանի ժամանակով ժամը 21:00-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---