Հունական Orfeas տանկերը անհետացել է Աֆրիկայի արևմտյան ափերի մոտ

Հունական Orfeas տանկերը անհետացել է Աֆրիկայի արևմտյան ափերի մոտ

PanARMENIAN.Net - Երկուշաբթի օրը հունական օպերատոր-ընկերությունը հաղորդել է, որ կորցրել է կապը Orfeas տանկերներից մեկի հետ, երբ վերջինս գտնվել է Աֆրիկայի արևմտյան ափերի շրջանում, հաղորդում է Ասոշիեյթիդ պրես գործակալությունը:

Ինչպես հաղորդում է Grace Management S.A.-ի ներկայացուցիչը, Բահամների դրոշը կրող նավում եղել է 2 հույն և Ֆիլիպինների 22 քաղաքացի: Տանկերը տեղափոխել է 35 տոննա նավթ:

Վերջին անգամ նավի հետ կապ է հաստատվել շաբաթ օրը Կոտ դ'Իվուարա նավահանգստից: Ենթադրվում է, որ նավին տիրացել են ծովահենները և ներկայումս այն ուղևորվում է Լագոսի ուղղությամբ:

Օգոստոսին այդ շրջանում ծովահենները հարձակվել են 3 նավերի վրա: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---