Սոմալիի իսլամիստները իրենց կողմից վերահսկվող տարածքներից արտաքսել են Islamic Relief-ի աշխատակիցներին

Սոմալիի իսլամիստները իրենց կողմից վերահսկվող տարածքներից արտաքսել են Islamic Relief-ի աշխատակիցներին

PanARMENIAN.Net - Սոմալիում գործող Ալ-Շաբաբ իսլամիստական խմբավորումը իրենց կողմից վերահսկվող տարածքներից արտաքսել են բրիտանական հումանիտար Islamic Relief կազմակերպության աշխատակիցներին` մեղադրելով վերջիններիս, որ աշխատում են ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագրի համար:

Կազմակերպության աշխատակիցները հերքել են մեղադրանքները և իսլամիստներին կոչ արել հնարավորություն տալ իրենց շարունակել աշխատանքը:

Islamic Relief-ը ջուր, սնունդ և դեղամիջոցներ է տրամադրում Սոմալիի միլիոնավոր բնակիչների:

Ալ-Շաբաբը վերահսկում է Սոմալիի կենտրոնական և հարավային գյուղական շրջանները, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---