Հայաստանի ԿԲ-ն արգելել է «Զոլոտայա Կորոնա» ռուսական վճարային համակարգի գործունեությունը երկրում

Հայաստանի ԿԲ-ն արգելել է «Զոլոտայա Կորոնա» ռուսական վճարային համակարգի գործունեությունը երկրում

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իրականացվող վերահսկողության ընթացքում (այդ թվում՝ հաճախորդներից ստացված դիմում-բողոքների ուսումնասիրության արդյունքում) պարզվել է, որ «Զոլոտայա Կորոնա» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի (այսուհետ նաև` Համակարգ) օպերատորը, առանց որևէ պատճառաբանության բազմիցս չի ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի որոշ մասնաճյուղերում իր համակարգից օգտվելու հնարավորությունը:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը գրություններ է ուղղել «Զոլոտայա Կորոնա» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի օպերատորին (այսուհետ` նաև Օպերատոր), որոնցով տեղեկացրել է Համակարգով որոշ հայաստանյան առևտրային բանկերի մասնաճյուղերի չսպասարկման մասին և առաջարկել է անհապաղ ապահովել Համակարգի մասնակից բանկերի բոլոր տարածքային ստորաբաժանումների սպասարկման հնարավորությունը: Միաժամանակ, գրությամբ նախազգուշացվել է, որ հակառակ պարագայում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը որոշում կընդունի հայաստանյան բանկերի` Համակարգում մասնակցության թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ:

Սակայն, մինչ օրս Համակարգի մասնակից հայաստանյան բանկերի որոշ տարածքային ստորաբաժանումներ զրկված են «Զոլոտայա Կորոնա» համակարգի միջոցով փոխանցումներ իրականացնելու հնարավորությունից:

Նշվածից հետևում է, որ Համակարգը չի պարտավորվում ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի տարածքային բոլոր ստորաբաժանումների սպասարկումը: Համակարգի Օպերատորի նման գործելակերպը վտանգում է Հայաuտանի Հանրապետությունում ֆինանuական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը՝ համաձայնՀայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի հուլիսի 4-ի թիվ 342 Ն որոշմամբ հաստատված «Արտաuահմանյան վճարահաշվարկային համակարգում մաuնակցության հետևանքով Հայաստանի Հանրապետության ֆինանuական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը վտանգելու մաuին» ուղեցույցի:

Հաշվի առնելով վերոնշյալը, հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, 8-րդ հոդվածի 4-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի հուլիսի 4-ի թիվ 342 Ն որոշմամբ հաստատված «Արտաuահմանյան վճարահաշվարկային համակարգում մաuնակցության հետևանքով Հայաստանի Հանրապետության ֆինանuական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը վտանգելու մաuին» ուղեցույցի 4-րդ կետի 4.4 ենթակետը, 4.1. ենթակետի «զ)» պարբերությունը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է ընդունել ուժը կորցրած ճանաչել «Զոլոտայա Կորոնա» վճարահաշվարկային համակարգին մասնակցության վերաբերյալ տրված թույլտվությունները:

Խորհուրդը որոշում է կայացրել հանձնարարել «Զոլոտայա Կորոնա» վճարահաշվարկային համակարգին մասնակցության թույլտվություն ունեցող Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ձեռնարկել համապատասխան միջոցառումներ «Զոլոտայա Կորոնա» վճարահաշվարկային համակարգի օպերատորի հետ կնքված պայմանագրերը հնարավոր սեղմ ժամկետներում լուծելու և այդ մասին հաճախորդներին տեղեկացնելու ուղղությամբ, հաղորդվում է ՀՀ ԿԲ պաշտոնական կայքում:

Ավելի վաղ ընթացիկ տարվա սեպտեմբերին նույն պատճառներով ԿԲ-ն արգելել էր Հայաստանում «Migom» ռուսական վճարային համակարգի գործունեությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---