«Ալ-Քաիդայի» գրոհայինները Եմենում գլխատել են «ԿՀՎ լրտեսների»

«Ալ-Քաիդայի» գրոհայինները Եմենում գլխատել են «ԿՀՎ լրտեսների»

PanARMENIAN.Net - Ըստ Եմենից ստացվող տվյալների, Մահարիբ քաղաքի 3 բնակիչներ գլխատվել են «Ալ-Քաիդայի» գրոհայինների կողմից` ամերիկյան հետախուզության և կառավարական հատուկ ծառայությունների օգտին լրտեսություն իրականցնելու կասկածանքի պատճառով:

Սպանվածների մարմինները նետվել են քաղաքի փողոցներ, հաղորդում են ականատեսները:

Մահապատժի ենթարկվածները կասկածվում էին տեղեկատվության տարածման մեջ, որը թույլ կտար կառավարական զորքերին հետևել և սպանել «Ալ-Քաիդայի» մի շարք անդամների: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---